ՎՐԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ 9 մարտի 2001 - 18:44 AMT PanARMENIAN.Net - 09.03.01, ՄԵԴԻԱՄԱՔՍ «Վրաստանը անմիջականորեն շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ` գնահատելով այն որպես տարածաշրջանային ինտեգրացմանը խոչընդոտող գործոն», - հայտարարել է Վրաստանի Պետկանցելյարիայի Միջազգային հարաբերությունների ծառայության ղեկավար Շալվա Պիչխադզեն, մեկնաբանելով օրերս Փարիզում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքները, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը:Կովկասյան հակամարտությունները եւ հատկապես Ղարաբաղյան խնդիրը խոչընդոտում են Հարավային Կովկասի եւ Եվրոպայի մերձեցմանը, որը անհրաժեշտ է Վրաստանին: Պիչխադզեն հիշեցրել է, որ նախագահ Էդվարդ Շեւարդնադզեն բազմիցս խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնելու Վրաստանի պատրաստակամության մասին, սակայն, Վրաստանի նախագահը նշել է, որ դրա համար նախ եւ առաջ անհրաժետ է Հայստանի եւ Ադրբեջանի ցանկությունը: Պիչխադզեն հայտարարել է, որ այդ հակամարտության պատճառները ի վիճակի են վերացնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից-երկրները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |