Կիևում ցուցադրվեց Ադրբեջանում Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ 9 ապրիլի 2011 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Կիևում` «Ռեվոլյուցիա» կինոակումբում, վավերագրական ֆիլմեր ցուցադրվեցին «Սովորական ցեղասպանություն` Բաքու, Սումգայիթ, Մարաղա» շարքից: Ուկրաինացի հանդիսատեսին ցուցադրվեցին փաստագրական վկայություններ, որոնք պատմում են հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին: Ցուցադրությունից առաջ Analitika ՏՎԿ փորձագետ Երվանդ երվանդյանը պատմեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությունը, ինչպես նաև Բաքվում, Սումգայիթում և Մարաղայի հայերի ջարդերի մասին: Կայացավ քննարկում «Հայոց ցեղասպանություն` անպատժելիությունը կրկնության է հանգեցնում» թեմայի շուրջ: Քննարկման մասնակիցներն ուշադրություն դարձրեցին այն փաստին, որ Ադրբեջանում հայերի ջարդերը XX դարասկզբի Հայոց ցեղասպանության շարունակությունն են: Եթե ժամանակին արդար գնահատական տրվեր Հայոց ցեղասպանությանն Օսմանյան կայսրությունում, չէին լինի հետագայում տեղ գտած ցեղասպանությունները: Միջոցառման ժամանակ ներկայացվեց նաև http://maragha.org ինտերնետ-նախագիծը, որը բացահայտում է Մարաղայում խաղաղ հայ բնակիչների հետ սարսափելի հաշվեհարդարի իրական փաստերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |