Ռուսաստանի ջավախահայությունը նախազգուշացնում է Ջավախքում թուրքական ազդեցության ընդլայնումից

Ռուսաստանի ջավախահայությունը նախազգուշացնում է Ջավախքում թուրքական ազդեցության ընդլայնումից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է գալիս Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու նախագծի դեմ: Ջավախահայության կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Թե ինչի է հանգեցրել Թուրքիայի հետ բաց սահմանը, Վրաստանն Աջարիայի օրինակով սկսել է հասկանալ:Նույնը Թուրքիան ցանկանում է անել իր արևելյան գավառների հետ՝ բացել Ջավախքի հետ սահմանը, ողողել այն անորակ և էժան ապրանքներով, ներդրումներ կատարել և արդյունքում քաղաքական-տնտեսական ազդեցությունն ընդլայնել հայաբնակ տարածքների վրա: Մենք հայտարարում ենք, որ այդ նախագծի իրագործումը հակասում է Սամխցե-Ջավախեթի, ինչպես նաև Հայաստանի շահերին, քանի որ ուժեղացնելու է Թուրքիայի ներթափանցումը տարածաշրջան, ինչպես նաև ամրապնդելու է Հայաստանի հաղորդակցական մեկուսացումը»,- ասվում է հայտարարությունում:

Կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ Թուրքիայից Վրաստան, Հայաստանը շրջանցելով դեպի Ադրբեջան երկաթուղու շինարարությունն ամբողջությամբ կմեկուսացնի Հայաստանը:

Իր հայտարարությունում սփյուռքը պահանջում է վրացական իշխանություններից հրաժարվել այդ երկաթուղու շինարարությունից:

Ռուսաստանի ջավախահայությունը կոչ է անում Հայաստանի և Վրաստանի ղեկավարությանն առաջիկա հանդիպման հարցերի շարքում քննարկել այդ երկաթուղու շինարարության հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---