Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա

Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում Հայաստանի մեկ քաղաքացի կա

PanARMENIAN.Net - Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների շարքում Հայաստանի մեկ քաղաքացի կա` Սամվել Էրիկի Սահակյանը, որի տարիքը ճշտվում է, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Տվյալ պահին Սամվել Սահակյանը գտնվում է 9-րդ հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են նորմալ, տվյալ պահին ճշտվում է, թե տուժածների ցուցակում ընդգրկված Մարգարիտ Միխայիլի Սաբոտյանը (ծնվ. 1941) արդյոք Հայաստանի քաղաքացի է:

Մինսկի ժամանակով մոտ 18:00-ին «Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես պատմում են ականատեսները, արյունոտ մարդիկ էին դուրս գալիս դեպի մետրո տանող ստորգետնյա անցումից, թանձր ծուխ էր դուրս գալիս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---