ԱՄՆ դեսպանատունը սատարում է Հելսինկյան 3 սկզբունքները`որպես ԼՂ հակամարտության լուծման հիմնարար տարրեր13 ապրիլի 2011 - 11:08 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի մասին այս տարվա Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից»,- հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը` ավելացնելով, որ այն որևէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: «Մենք շարունակում ենք պաշտպանել տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման Հելսինկյան երեք սկզբունքները`որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր»,- ընդգծվում է դեսպանատան հայտարարության մեջ: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ Մարդու իրավունքների հայաստանյան զեկույցն ապահովում է ամբողջական փաստացի պատկեր` ներառելով ՀՀ կառավարության ունեցած հաջողությունները և վերջինիս առջև ծառացած դժվարությունները հայաստանաբնակների մարդու իրավունքների պաշտպանության հարցում: «Մենք ակնկալում ենք շարունակել արդյունավետ երկխոսությունը ՀՀ կառավարության հետ զեկույցում արծարծված մարդու իրավունքների հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |