Հայաստանի հարևանները սխալ են հասկանում Եվրոպան և եվրոպական արժեհամակարագը![]() 13 ապրիլի 2011 - 21:13 AMT PanARMENIAN.Net - «Ուշադրությամբ ու բարի նախանձով էի հետևում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի` բոլորովին վերջերս արած հայտարարությանը, որ Խորվաթիայի Եվրամիությանն անդամակցությունն ունի մեծ կարևորություն ոչ միայն Խորվաթիայի, այլև Սլովենիայի և առհասարակ ողջ եվրոպական տարածաշրջանի համար»,- Լյուբլյանայում Սլովենիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, երկու հարևան երկրները լուրջ լարվածություն են ունեցել, սակայն կարողացել են վեր կանգնել կաղապարված մտածելակերպից և խնդիրները լուծել քաղաքակիրթ, բանակցային ճանապարհով՝ հաշվի առնելով ընդհանուր տարածաշրջանային շահը։ «Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է։ Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը , հավելելով, որ Բաքուն թյուր ըմբռնեց եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։ «Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով։ Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է»,- նշել է Հայաստանի ղեկավարը, ընդգծելով, որ տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել Հայաստանի իր ընտրած ուղուց։ «Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ամփոփել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |