Ուղիղ 24 տարի առաջ Թուրքիան Եվրոպական Միությանը դիմեց անդամակցելու դիմումով

Ուղիղ 24 տարի առաջ Թուրքիան Եվրոպական Միությանը դիմեց անդամակցելու դիմումով

PanARMENIAN.Net - Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերություններն առաջին անգամ հաստատվել են ավելի քան կես դար առաջ: Ուղիղ 24 տարի առաջ Թուրքիան դիմեց Եվրոպական Միությանը (այն ժամանակ` Եվրոպական ընկերություն)`լիիրավ անդամ դառնալու հայտարարությամբ:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը, որը սկսվել է 1959թ. Եվրոպական տնտեսական ընկերությանն անդամակցելուց, ակտիվացավ Թուրղուտ Օզալի կառավարության ձեռնարկած միջոցների շնորհիվ, իսկ 1987թ. ապրիլի 14-ին Թուրքիան Միությանը դիմեց լիիրավ անդամակցության մասին դիմումով: ԵՄ հետ Թուրքիայի բանակցությունների պատվիրակության ղեկավար և պետնախարար Էգեմեն Բաղիշը Թուրքիային լիիրավ անդամություն տրամադրելու մասին դիմումի տարեդարձի առիթով հանդես է եկել գրավոր հայտարարությամբ: Պետնախարարը հայտարարել է, որ Թուրքիան այս գործընթացում կարևոր քայլեր է ձեռնարկել և շարունակում է վճռականորեն առաջ շարժվել իր ճանապարհով, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---