ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում Ղարաբաղի վերաբերյալ հաշտության պայմանագրի նախագիծ մշակել14 ապրիլի 2011 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) ապրիլի 11-14-ի տարածաշրջանային այցի արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի և Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հիմնարար սկզբունքների վրա հիմնված համաձայնության հասնելու համար հետագա քայլերը: Նրանց կարծիքով, ժամանակն է հաշտության պայմանագրի նախագիծ մշակելու համար վճռական քայլեր անել: Ապրիլի 13-ին ԵԱՀԿ ՄԽ-ն հատեց Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը և շարժվեց Բաքու: Ինչպես և անցյալ անգամ` 2010թ. սեպտեմբերին, անցումը շփման գծով կոչված էր ցույց տալու 1994թ. հրադադարի ռեժիմի պահպանման և ամրապնդման կարևորությունը և հասկացնելու, որ շփման գիծը չպետք է մշտական արգելք դառնա հարևան ժողովուրդների միջև կապերի համար: «Մենք հաստատում ենք նաև այն փաստը, որ համանախագահները պետք է այցելեն հակամարտության հետ կապ ունեցող ցանկացած շրջան: Համանախագահներն այցելել են նաև Օրթա Գարվենդ, որտեղ մարտի 8-ին տեղի էր ունեցել միջադեպը: Հիմնվելով մարտի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ համատեղ հայտարարության վրա` համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ ճակատում միջադեպերի հետաքննության համար մեխանիզմի նախագիծը: Համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ` հետաքննության ավելի թափանցիկ և օբյեկտիվ գործընթացի ստեղծման նպատակով, որպեսզի ամրապնդեն փոխվստահությունը, նվազեցնեն թերակատարումների ռիսկը և փրկեն մարդկային կյանքերը»,- ասվում է հայտարարության մեջ: Համանախագահները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Ստեփանակերտում ծրագրվող օդանավակայանի բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել: Նրանք նախազգուշացրել են, որ այդ օդանավակայանից թռիչքները ոչ մի կերպ չեն ազդի և չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը փոփոխելու համար: Համանախագահները կողմերին կոչ են արել ըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի համապատասխան, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի թռիչքների ընթացիկ պրակտիկայում սեփական օդային տարածքներում: Համանախագահները ողջունել են վստահեցումները նրանում, որ կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած սպառնալիքներից կամ քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներից: Կողմերը համանախագահներին վստահեցրել են նաև նրանում, որ այդ հարցով կզբաղվեն դիվանագիտական ճանապարհով և ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից: Ապրիլի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգթոն կմեկնեն ԱՄՆ բարձրագույն պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություններ անցկացնելու, ինչպես նաև խաղաղ կարգավորման առաջընթացի քննարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |