Արցախի եվրոպական շարժումը հրավիրում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանին այցելել Ստեփանակերտ

Արցախի եվրոպական շարժումը հրավիրում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանին այցելել Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - Արցախի եվրոպական շարժումը շնորհավորական նամակ է հղել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովին` Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի դեսպանի պաշտոնում նշանակավելու կապակցությամբ:

Շարժման կողմից տարածած նամակում մասնավորապես ասված է. «Մենք ուրախ ենք Ձեզ տեսնել Արևելյան գործընկերության և սևծովյան տարածաշրջանի հարցերով դեսպանի պաշտոնում և գտնում ենք, որ Ձեր փորձն ու արհեստավարժությունը կտան գերազանց արդյունքներ այս պաշտոնում:

Պարոն դեսպան,

Օգտվելով այս առիթից, թույլ տվեք Ձեր ուշադրությունը հրավիրել Եվրախորհրդարանի վերջերս ընդունած«Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին. արևելյան ուղղություն» բանաձևի վրա: Մենք հատկապես գնահատում ենք այն հոդվածները, որոնք կոչ են անում քննել Հարավային Կովկասի չճանաչված/մասամբ ճանաչված երկրների հասարակությունների հետ հարաբերվելու պրագմատիկ նախաձեռնությունները և նորարարական մոտեցումները:

Մենք հույս ունենք, որ Ձեր առաքելության հատվածում Ֆրանսիան կավելացնի Լեռնային Ղարաբաղում իր ծրագրերի և կոնտակտների թիվը:

Ձերդ Գերազանցություն,

Արցախի եվրոպական շարժումը հրավիրում է կատարելու այս նոր պաշտոնում Ձեր առաջին այցը Ստեփանակերտ` հանդիպելու Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և միասին խորհելու Արևելյան գործընկերության շրջանակներում նոր մոտեցումների մասին: Մենք հետևել ենք Ձեր գործունեությանը որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան և հավատացած ենք Ձեր վճռականության վրա` կատարելու առաջին քայլերը հայտանգործելու Արցախը որպես հասարակություն և ոչ որպես տարածք»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---