Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ16 ապրիլի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ տրանսպորտի նախարարություն և հանդիպում ունեցել տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասի նախագահ Իգոր Լևիտինի հետ: Դեսպան Եսայանն այցելել է նաև ՌԴ տարածքային զարգացման նախարարություն և հանդիպում ունեցել նախարար Վիկտոր Բասարգինի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ապրիլի 18-19-ը Հայաստանում կայանալիք հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հանդիպման կազմակերպման, ինչպես նաև ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով առաջիկայում Երևան այցելելու նախարարների կայացրած որոշման կապակցությամբ: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության արդի հարցերին` դեսպան Եսայանը ներկայացրել է մարտի վերջին իր այցելությունը Սիբիրյան և Հեռավորարևելյան դաշնային օկրուգներ,Նովոսիբիրսկ, Խաբարովսկ և Վլադիվոստոկ քաղաքներ, հանդիպումները իշխանության տեղական մարմիններում, հայ համայնքային կառույցներում: Նշվել է, որ հանդիպումներում արծարծվել են այդ տարածաշրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այնտեղ բնակվող մեծաքանակ հայաստանցիների ՀՀ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հիմնախնդիրները: Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի բնական մենատիրությունների գծով Հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԴԺև ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի19-21-ը Յարոսլավ քաղաքում կայանալիք հանձնաժողովի 20-րդ նիստի նախապատրաստման և անցկացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում |