Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղղակի երկխոսությանը

Ֆիլիպ Գորդոն. ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղղակի երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նախկինի պես կարևոր է ԱՄՆ-ի համար: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Ամերիկյան դիվանագետի խոսքով, հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցերը հաճախ են քննարկվում ամերիկյան և թուրքական դիվանագետների, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումների ժամանակ:

«Վերջին տարիների ընթացքում հարաբերությունների կարգավորման համար ջանքեր են գործադրվել: Սակայն, ցավոք, վերջերս այդ գործընթացն արգելակվեց: Մենք գտնում ենք, որ այդ գործընթացի շարունակումը բխում է երկու երկրների շահերից, քանի որ բարեկամական հարաբերությունների վերականգնումն ու ազատ առևտուրը երկուսին էլ ձեռնտու է: Մենք շարունակում ենք աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղղակի երկխոսությանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը` պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---