Բուլղարիան պարիսպով սահմանազատվում է Թուրքիայից

PanARMENIAN.Net - Բուլղարական կառավարությունը վավերացրել է սահմանի երկայնքով 210 կմ-անոց պարիսպի շինարարության պլանը, որը երկիրը բաժանում է Թուրքիայից, գրում է Hurriyet Daily News-ը: Բուլղարական կառավարությունը նշում է, որ պարիսպի նպատակը երկրների միջև խոշոր եղջերավոր անասունների տեղաշարժը սահմանափակելն է:

Բուլղարացի նախարարն ասել է, որ այդ պարիսպը «Բեռլինյան պատի» հետ համեմատելը «շատ սխալ է» և հավելել, որ պարիսպը նպատակ ունի վերահսկել կենդանիների տեղափոխությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---