Վրաստանի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջել են ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը` բողոք արտահայտելով թուրքական կառավարության կողմից այդ փաստի ժխտման քաղաքականության դեմ:

Վերջերս Վրաստանի հայկական կազմակերպությունները վրաստանի նախագահին ու խորհրդարանին նամակ են հղել` կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Հայկական կազմակերպությունները վրացի պատգամավորներին առաջարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ նախաձեռնել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---