Օբաման ու Էրդողանը միասին են լուծում Մերձավոր Արևելքի խնդիրները

Օբաման ու Էրդողանը միասին են լուծում Մերձավոր Արևելքի խնդիրները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, զրույցում քննարկվել է Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացումը: Օբաման բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերն, ուղղված Լիբիային մարդասիրական օգնության տրամադրմանը: ԱՄՆ նախագահն ու թուրք վարչապետը համակարծիք են եղել այն հարցում, որ բռնությունը Լիբիայում պետք է դադարեցվի և որ Մուամար Քադաֆին պետք է հեռանա: Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Սիրիայում իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Սիրիայի կառավարությունը պետք է դադարեցնի բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ և իրականացնի խոստացված բարեփոխումներն երկրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---