Իրանն ավելացնում է իր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում26 ապրիլի 2011 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Իրանի ՌԾՈւ հրամանատար, կոնտր-ծովակալ Հաբիբոլա Սայայարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է ավելացնել իր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսում: IRNA գործակալությանը տված հարցազրույցում Սայայարին հայտնել է, որ երկրում մշակվել և ընդունվել է նոր պաշտպանական դոկտրին: Սայայարին ընդգծել է Իրանի ռազմական ներկայության անհրաժշետությունը Ադենի ծոցի ջրերում: Ծովակալը նշել է, որ այդ ջրերում են գտնվում ևս 30 երկրների նավեր: «Իրանն այժմ կարող է նաև տարբեր տեսակի սուզանավեր արտադրել»,-ասել է Սայայարին, հաղորդում է MIGnews.com-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |