Ցեղասպանության ժխտողականությունը դատապրտված է, հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը26 ապրիլի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող հարյուրավոր անդամների մասնակցությամբ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիների հոգեւոր հայրերը մատուցեցին պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Ելույթով հանդես եկավ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որն իր խոսքում մասնավորաբար նշեց, որ տարին նշանավորվեց ցեղասպանության ճանաչման գործում նոր նվաճումներով իրավական դաշտում. Կալիֆոռնիայի եւ Մասաչուսեթսի նահանգային դատարանների որոշումները լուրջ հարված էին թուրքական ժխտողականությունը: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանության ժխտողականությունը ցեղասպանության հանցագործության շարունակությունն է, եւ այն դատապարտված է: Դեսպան Մարգարյանը շնորհավորեց ներկաներին Սուրբ Զատիկի եւ Հարության տոնի կապակցությամբ` ընդգծելով անսասան եւ անկոտրում հավատքի դերը անցյալի արհավիրքների հաղթահարման եւ պատմական արդարության վերականգնման համար մղվող պայքարի գործում: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |