Ստրասբուրգում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին26 ապրիլի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա) կայացան Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններ: Ստրասբուրգում` Հանրապետության հրապարակում տեղակայված «Մեր Զոհեր» («A Nos Morts») հուշակոթողի հարևանությամբ, կայացավ Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման և ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին ներկա էին Հայաստանի դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Ստրասբուրգում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը, Ստրասբուրգի առաջին փոխքաղաքապետ Ռոբեր Հերմանը, փոխքաղաքապետ-գլխավոր խորհրդական Անրի Դրեյֆուսը, «Արևելքում քրիստոնեական գործունեության ասոցիացիայի» նախագահ Ալբեր Ուբեղը, Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան եկեղեցիների առաջնորդներ, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկաների առջև ելույթներով հանդես եկան դեսպան Մնացականյանը, հայ համայնքի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Ոգեկոչման արարողությանը հաջորդեց սուրբ Մադլեն եկեղեցում մատուցված համատեղ էկումենիկ պատարագ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |