Վիեննայում Ցեղասպանության ժամանակ ստիպված իսլամ ընդունած հայերի մասին ֆիլմ է ցուցադրվել26 ապրիլի 2011 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ավստրիական ORF հեռուստաալիքով ցուցադրվեց «Կոծկված հայեր» ֆիլմն այն հայերի մասին, որոնք ստիպված էին դավանափոխ լինել: Ֆիլմը սկսվում է նրանից, որ Հայ Առաքելական եկեղեցին, սիրիական Ուղղափառ եկեղեցին և Մխիթարյան միաբանության կաթոլիկ հայերը բոլոր ավստրիական եկեղեցիներում Զատիկի օրը կոչ են անում հիշատակել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերին: Այնուհետև ֆիլմը պատմում է արևմտյան Թուրքիայում բնակվող հայերի մասին, որոնք Ցեղասպանությունից հետո դավանափոխ են եղել: Նրանց ստիպում էին օրը 5 անգամ նամազ կատարել, սակայն գիշերը նրանք աղոթում էին Քրիստոսին: Նրանց է վերաբերում նաև Վիեննայի ուսանող, 23-ամյա Սելիմ Դևլեթին, որի ընտանիքը Դերսիմից է: Նրանց ազգանունը մինչև 1915 թվականը Միրաքյան էր: Սելիմը Վիեննայում սկսել է հայկական եկեղեցի այցելել, անցյալ տարի կնքվել և հայերեն է սովորել: Կոծկված հայերի մասին գրել է թուրք գրող Քեմալ Յալչինը, որը բնակվում է Գերմանիայում: Սելիմը հաճախել է նրա դասախոսություններին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |