Եվրամիությունը հանդես է գալիս Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման դեմ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժման մեկնարկի կապակցությամբ: «Դեռևս շինարարության փուլում գտնվող հուշարձանի ապամոնտաժումը բաց ցենզուրա է` ուղղված արվեստի ստեղծագործություններին: Դա շատ տագնապալից փաստ է»,- ասել է Եվրախորհրդարանի ԵՄ-Թուրքիա հանձնաժողովի համանախագահ Էլեն Ֆլոթրը, գրում է Hurriyet-ը:

Ներկայումս հուշարձանի ապամոնտաժումը շարունակվում է: Շինարարներն արդեն «գլխատել են» ֆիգուրներից մեկը:

Հուշարձանի ապամոնտաժման նախաձեռնողը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որը 2011 թվականի հունվարին Կարս կատարած այցի ժամանակ հուշարձանը «անճոռնի և հրեշավոր» է անվանել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---