Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանները հանդիպելու են Թբիլիսիում

Հարավային Կովկասում ԱՄՆ դեսպանները հանդիպելու են Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայանալու է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հանդիպումը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, որը ժամանել է Թբիլիսի:

«Մենք մտադիր ենք քննարկել տարածաշրջանում դեսպանատների գործունեության բոլոր ասպեկտները»,-նշել է նա, գրում է Trend-ը:

Բրայզան նշել է, որ Թբիլիսիում դեսպանները քննարկելու են տարածաշրջանային ավտանգության, տնտեսական կապերի զարգացման համար իրենց ջանքերը համակարգելու հարցերը:

Թբիլիսիում է գտնվում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---