Մեհմեդ Ալի Բիրանդ. Կարսում «հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումը մահապատիժ դարձավ արվեստի համար![]() 27 ապրիլի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումը դարձել է արվեստի և մի խումբ մարդկանց մահապատիժը, որոնք ստեղծել են այն: Այդ մասին գրում է CNN-Turk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը Hurriyet Daily News-ում: «Միգուցե այդ հուշարձանն իսկապես անճոռնի է, բայց ինձ ապշեցրել է Կարսի քաղաքապետարանի վերաբերմունքը վարչապետի խոսքերին: Ստացվում է, որ նախկին քաղաքապետի ժամանակ այն անճոռնի չի եղել, իսկ Արդարություն և զարգացում կուսակցության օրոք այդպիսին է դարձել: Չեմ հասկանում, թե ինչու որոշ առումով թուրք հասարակայնության աչքում քաղաքի խորհրդանիշ դարձած հուշարձանը գլխատվել է բոլորի աչքի առաջ: Եթե ԱԶԿ-ն ցանկանում էր դրանից շոու սարքել, ապա դա դարձավ ոչ պրոֆեսիոնալ շոու»,- գրում է Բիրանդը: Նա նշել է, որ ԱԶԿ-ն, հավանաբար, չի հասկանում, թե հուշարձանի ապամոնտաժումը որքան բացասական կանդրադառնա իր հեղինակության վրա: «Էրդողանը գոլ խփեց սեփական դարպասին և հասարակության «հավանությունը» ապագայում նրան քաղաքական դիվիդենտներ չի բերի»,- ասել է թուրք լրագրողը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |