ՀՀ դեսպանն ու վրաց հոգևոր առաջնորդը քննարկել են Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի խնդիրը

ՀՀ դեսպանն ու վրաց հոգևոր առաջնորդը քննարկել են Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի խնդիրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին:

Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու քույր-եկեղեցիների հարաբերություններին առնչվող հրատապ հարցեր, այդ թվում` Վրաստանում ներկայացված ավանդական դավանանքների եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու խնդիրը:

Զրույցի ժամանակ շեշտվեց հայ և վրաց ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---