Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանն ու Թուրքիան դեռ կվերադառնան Արձանագրություններին 2 մայիսի 2011 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը: «Մեզ համար կարևոր է, որպեսզի երկու պետությունները, որոնց հետ ունենք բարեկամական հարաբերություններ, դուրս գան այդ արհեստական իրավիճակից: Այսպիսի իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին: Շուտով Թուրքիայում ընտրություններ կլինեն, և չեմ կարծում, որ ընտրություններից առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժ կլինի, բայց հուսով եմ, որ դրանցից հետո կլինի: Եթե դա հեշտ խնդիր լիներ, ապա այն լուծված կլիներ»,- ասել է Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչը: Նա նշել է, որ Արձանագրությունների ստորագրումն առաջընթացի կարևոր քայլ էր` հույս հայտնելով, որ կողմերը դրանց դեռ կվերադառնան: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |