Nabucco գազատարի նախագծի արժեքը 7.9 մլրդ եվրոյից դարձել է 12-15 մլրդ եվրո

Nabucco գազատարի նախագծի արժեքը 7.9 մլրդ եվրոյից դարձել է 12-15 մլրդ եվրո

PanARMENIAN.Net - Nabucco գազատարի իրագործման նախագծի արժեքը 7.9 մլրդ եվրոյից դարձել է 12-15 մլրդ եվրո, հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով իրավիճակի հետ ծանոթ աղբյուրները:

Սակայն, գործակալության տվյալների համաձայն, նախագծի որոշ մասնակիցներ համաձայն չեն վերանայված գումարի հետ և անհրաժեշտ են համարում վերագնահատումը: Այսպիսով, ներդրումային որոշման վերջնական ընդունումը կարող է հետաձգվել մինչև 2012-ը` հաշվի առնելով արժեքի գնահատման հետ կապված հակասությունները և առաքումների աղբյուրների որոնման խնդիրները:

Nabucco-ն մայրուղային գազամուղի նախագիծ է, որով պետք է էներգառեսուրսները Կենտրոնական Ասիայից տեղափոխվեն Եվրոպա շրջանցելով Ռուսաստանը: Ադրբեջանն ու Թուրքիան, որպես տարանցումն ապահովող կողմեր, ջանքեր են գործադրել, որպեսզի նախագիծը շրջանցի նաեւ Հայաստանը: Խողովակաշարի նախագծի հիմնարար սկզբունքները դեռևս ավարտված չեն, իսկ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2013 թվականին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---