ԱՄՆ-ում շարունակվում է Ցեղասպանության տարիներին հայերից բռնագրվված ոսկու գործով դատավարությունը

ԱՄՆ-ում շարունակվում է Ցեղասպանության տարիներին հայերից բռնագրվված ոսկու գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում շարունակվում է 1915 թվականին թուրքական կառավարության կողմից հայերից բռնագրվված ոսկու և այլ ակտիվների վերաբերյալ տեղեկությունների մասին գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Նյու Յորքի դաշնային պահուստային բանկը դատավորին խնդրել է մերժել Հայոց ցեղասպանության տարիներին հայերից բռնագրավված ոսկու և այլ ակտիվների մասին տեղեկություններ տրամադրել պահանջող «Հայկական հիշողության կենտրոն» հասարակական կազմակերպության հայցը:

Բանկի ներկայացուցիչները ԱՄՆ շրջանային դատարանի դատավորին խնդրել են մերժել հայցն ու պահանջել կենտրոնից վճարել դատական ծախսերը:

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մարտին «Հայկական հիշողության կենտրոնը» դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի: Հայցվորների դատական փաստաթղթերում նշվում է, որ Ցեղասպանության տարիներին հայերի ակտիվները կազմել են շուրջ 8 մլն դոլար:

XX դարասկզբին թուրքական կառավարությունը հայկական ակտիվների պահպանումը հանձնել է գերմանական Ռեյխսբանկին: Ավելի ուշ այդ ակտիվները տեղափոխվել են Նյու Յորքի բանկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---