Sydney Peace Foundation-ը Ջուլիան Ասանժին ոսկե մեդալ է հանձնել «բացառիկ արիության» համար

Sydney Peace Foundation-ը Ջուլիան Ասանժին ոսկե մեդալ է հանձնել «բացառիկ արիության» համար

PanARMENIAN.Net - Ավստրալական Sydney Peace Foundation կազմակերպությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ոսկե մեդալ է հանձնել «մարդու իրավունքների պաշտպանության գործում բացառիկ արիության համար»: Մեդալն իրավապաշտպան հիմնադրամի բարձրագույն պարգևն է:

Իր ընտրությունը կազմակերպությունը բացատրել է նրանով, որ Ասանժին հաջողվել է «մարտահրավեր նետել կառավարությունների դարավոր գաղտնի աշխատանքին» և աշխարհի պետություններին դրդել ավելի թափանցիկ գործունեության: Նախադրյալներ ստեղծելով նոր լրագրության ձևավորման համար` Ասանժը, ինչպես որոշել են ավստրալացի փորձագետները, պաշտպանել է քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը:

Sidney Peace Foundation-ն ամեն տարի հանձնում է խաղաղության մրցանակ, իսկ ոսկե մեդալն ավելի վաղ շնորհվել է պատմության մեջ միայն երեք անգամ` Դալայ-լամային, Նելսոն Մանդելային և ճապոնացի բուդդիստների առաջնորդ Դայսակու Իկեդային: WikiLeaks-ի հիմնադրին այդ պարգևը հանձնելու մասին հայտնի է դարձել 2011-ի փետրվարին, հաղորդում է AFP-ն: Պարգևը Ջուլիան Ասանժին հանձնվել է Լոնդոնում: Շվեդիայում Ջուլիան Ասանժին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, և բրիտանական դատարանը որոշում է ընդունել ավստրալացուն հանձնել այդ երկրին, բայց այն չի կարող իրագործվել մինչև պաշտպանության բողոքը դատարանի կողմից դիտարկելը: Ասանժը քրեական պատասխանատվությունը կապում է WikiLeaks-ի գործունեության հետ:

WikiLeaks կայքը մասնագիտացած է տեղեկատվության արտահոսքի մեջ: Կայքում հրապարակվել են փաստաթղթեր Աֆղանստանում, Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմական արշավների մասին, ինչպես նաև ամերիկյան դիվանագետների արխիվները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---