Amnesty International-ը մեղադրում է Ադրբեջանին ու Թուրքիային մարդու իրավունքների խախտման մեջ

Amnesty International-ը մեղադրում է Ադրբեջանին ու Թուրքիային մարդու իրավունքների խախտման մեջ

PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը բարձր է գնահատել սոցիալական ցանցերի դերը բռնատիրական ռեժիմների դեմ պայքարում:

«Ադրբեջանական իշխանությունները դաժանորեն ճնշեցին բողոքի ցույցերը: Իշխանություններն արգելեցին խաղաղ ցույցերի անցկացումը, ցրեցին դրանք ու ձերբակալեցին կազմակերպիչներին»,-կազմակերպության զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի ու Միջին Ասիայի գծով ծրագրերի տնօրեն Նիկոլա Դակվորտը:

Զեկույցում ասվում է նաև, որ Թուրքիայում բանակի կամ հայկական և քրդական փոքրամասնությունների հարցում կառավարության քննադատությամբ հանդես եկող մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---