Իրանը հայտարարում է Բուշերի ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգության մասին14 մայիսի 2011 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները հայտարարում են Բուշերի ԱԷԿ-ի աշխատանքի հուսալիության և անվտանգության մասին: Այդ մասին հայտնել է Իրանի միջուկային անվտանգության կենտրոնի տնօրեն Նասեր Ռաստհին: Նրա խոսքով, Իրանը դիտարկել է «Բուշեր» ԱԷԿ-ի համար անվտանգության նոր միջոցների ընդունումը, չնայած, որ հուսալիության միջազգային չափանիշներին իրանական կայանի համապատասխանությունը ենթադրվում էր ի սկզբանե: «ԱԷԿ-ը Բուշերում տարբերվում է Ռուսաստանի նույնանման կայաններից, քանի որ այն ենթարկվում է և' ռուսական, և' Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) չափանիշներին, և մենք բազմիցս դիմել ենք Ռուսաստանին ԱԷԿ-ի հուսալիությունը վկայելու համար»,- հայտնել է Ռաստհին: Նա նշել է, որ Իրանը մտադիր չէ ապագայում իր ռեակտորներում գիտական և հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով դրանց մոտ թողնել արևմտյան երկրների ներկայացուցիչներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |