Կվերականգնվի թուրքական Սիվասի հինավուրց հայկական գերեզմանոցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարածքում՝ Սիվասի պատմական հայկական գերեզմանոցը թվագրվում է 1061թ., այն կվերականգնվի Կոստանդնուպոլսի պատրիարքության, Սիվասի քաղաքապետարանի և նահանգապետի գրասենյակի ուժերով: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News-ը, կարքի կբերվի նաև հարևանությամբ գտնվող մահմեդական գերեզմանոցը:

Գերեզմանոցի վերականգնումը սկսվել է Սիվասի հայ համայնքի ղեկավար Մինաս Դուրմազգուլերի նախաձեռնությամբ: Ըստ Սիվասի քաղաքապետ Դողան Ուրգուպի, ծախսերի 70 տոկոսն իր վրա կվերցնի քաղաքապետարանը, իսկ 30 տոկոսը՝ պատրիարքությունը:

«Հայերը աշարհի բոլոր ծայրերից գալիս են այցելելու այս գերեզմանատունը, սակայն այն շատ վատ վիճակում է: Մեր նախագիծը շատ կարևոր է»,-ասել է Դուրմազգուլերը: Ըստ Սիվասի քաղաքապետի, գերեզմանոցում կկատարվի հոգեհանգստյան կարգ, շիրիմների ջնջված փորագրությունները կվերականգնվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---