Էդվարդ Նալբանդյանը անձամբ շնորհակալություն է հայտնել Ֆրենք Փալոնին հայանպաստ գործունեության համար

Էդվարդ Նալբանդյանը անձամբ շնորհակալություն է հայտնել Ֆրենք Փալոնին հայանպաստ գործունեության համար

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարեւորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի եւ նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում:

Կոնգրեսականը ներկայացրեց հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշեց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է եւ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման: Ֆրենկ Փալոնի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկեց երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկեց առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---