Թուրք դատավորն ապաստան է ստացել Նիդերլանդներում՝ Հայոց ցեղասպանության մասին արտահայտության համար21 մայիսի 2011 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Նախկին թուրք դատավորը, որին Թուրքիայի ՔՕ 310 հոդվածով մեղադրեցին «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար, քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում: Դատավոր Չեթինը, որը հայ-քրդական ծագում ունի, լքել է Թուրքիան անցյալ տարվա հունվարին: Հոլանդական կառավարությունը հրաժարվում էր պարզաբանումներ տալ Չեթինին ապաստան տրամադրելու հարցում՝ հայտարարելով, որ չի մեկնաբանելու յուրաքանչյուր անհատական դեպք, գրում է BBC News-ը: Չագաթայ Չեթինը մասնավորապես հայտարարել է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանությունները ցեղասպանություն էին: «Ես չեմ վիրավորել թուրքական ինքնությունը, սակայն դա Ցեղասպանություն էր»,-ասել է նա: Ըստ հոլանդացի փաստաբան Մարկ Վինգարդենի, Չեթինը հայտարարել է թուրքական կողմի մեղադրանքների մասին հոլանդական դատարանում: «Նա լքել է Թուրքիան կեղծ անձնագրով, սակայն պնդում է, որ փաստաթղթեր չի կեղծել և մեղադրանքը կեղծ էր»,-հայտարարել է հոլանդացի փաստաբանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |