Էրդողան. Ես երբեք փոխվարչապետին մարդասպան չեմ անվանել

Էրդողան. Ես երբեք փոխվարչապետին մարդասպան չեմ անվանել

PanARMENIAN.Net - «Ես երբեք չեմ ասել, թե Թուրքիայի նախկին արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկը սպանել է Հրանտ Դինքին»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարսում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Ըստ նրա, Հրանտ Դինքի որդին՝ Արատը Taraf թերթում գրել է, որ 2007թ.՝ Դինքի հուղարկավորության օրը Էրդողանը Ջեմիլ Չիչեկին մարդասպան է անվանել: «Նման խոսակցություն չի եղել: Եթե տղան այդպես է ասել, ապա ես նրան խղճում եմ: Սակայն, ես դատապարտում եմ այդ թերթին, որը չստուգված տեղեկատվություն է հրապարակում: Ես երբեք փոխվարչապետին մարդասպան չեմ անվանել»,-ասել է Էրդողանը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ն, Դինքի ընտանիքի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել Արատ Դինքի խոսքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---