Քեթրին Էշթոնը կոչ է արել Ադրբեջանին հարգել ստանձնած պարտավորությունները

Քեթրին Էշթոնը կոչ է արել Ադրբեջանին հարգել ստանձնած պարտավորությունները

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործերի պատասխանատու Քեթրին Էշթոնը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի վերաբերյալ, որտեղ կոչ է անում Բաքվին հարգել մարդու իրավունքները: «Ինձ շատ է մտահոգում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Երկու երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը մայիսի 4-ին և 18-ին չափազանց մտահոգիչ է: Երկու դեպքերում էլ պարզ է դառնում, որ դատավարությունը ղեկավարվել է քաղաքական դրդապատճառներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու հիմնարար ազատություննեը և կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները: Մենք կոչ ենք անում արագ և արդարացի վերանայել ձերբակալված ակտիվիստների դեմ հարուցված գործը»,-ասել է Էշթոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---