Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Արցախում

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ երկօրյա աշխատանքային այցով մայիսի 20-21-ը եղել է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են փոխհամագործակցությանը, գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրները:Երկու հայկական պետություններում գյուղատնտեսության զարգացման խնդիրները քննարկվել են նաև վարչապետ Արա Հարությունյանի հետ:

Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ չնայած նախարարի պաշտոնում ինքն առաջին անգամ է լինում Արցախում, բայց բավականաչափ տեղեկացված է համակարգում իրականացվող գործընթացներին և խնդիրներին` հավելելով, որ երկուստեք միմյանցից սովորելու բաներ կան:

«Եթե մեզ մոտ դրական միտումներ կան նորարարությունների, առաջավոր փորձի արմատավորման տեսանկյունից, ապա ամեն կերպ պետք է նպաստենք դրանք ԼՂՀ-ում ներդնելուն կամ այն ամենն, ինչ ուսանելի է այստեղ, իսկ դրանում անասնապահական համալիրներ, մեքենատրակտորային կայան, գյուղմթերքների վերամշակման արտադրամասեր կատարած այցելությունների ընթացքում բազմիցս համոզվեցի, ինքներս պիտի արմատավորենք մեր մոտ», - ասել է Սերգո Կարապետյանը:

Կարևորվել է երկու երկրների գերատեսչությունների աշխատակիցների ու ոլորտի մասնագետների փոխայցելությունները: Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ցանկացած հարցում և անմիջապես արձագանքելու մտոհոգող խնդիրներին:

«Այսուհետև մեր հարաբերությունները պետք է լինեն շատ սերտ, ամենօրյա, փորձենք ծագած հարցերին օպերատիվ լուծումներ տալ, որպեսզի ամենաբարդ իրավիճակներում կարողանանք պատվով դուրս գալ», - նշել է ՀՀ գյուղնախարարը` կարևորելով միասնական տնտեսական քաղաքականության իրականացումը:

«Գյուղատնտեսության ոլորտը, որոշակի նմանություններով և առանձնահատկություններով հանդերձ, ինձ ներկայանում է որպես մեկ ընդհանուր մարմին, մեկ տնտեսություն, որտեղ համատեղ ուժերով պիտի կարողանանք ճշգրիտ նախանշել ծրագրվելիք անելիքները և հստակ համակարգել աշխատանքները:Ասել է թե` մեր մոտեցումները օրենսդրական և տնտեսական առումով, պետք է լինեն միասնական ու, բնականաբար, ձեռնարկվող քայլերի փոխհամաձայնեցված լինելու դեպքում արդյունքներն, անկասկած, առավել խոսուն կլինեն», -ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում կատարվող ՀՀ կառավարության ծրագրերը` նշել է Սերգո Կարապետյանը:

Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում, այցելել նոր կառուցվող հանրապետական անասնաբուժական լաբորատորիա, գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող «Արցախֆրութ», անասնապահական «Տոհմային կայան» ՓԲԸ – ներ, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում տեղակայված «Ագրոտնտեսություն թիվ 1» մեքենատրակտորային կայան, շրջել ցանքատարածքներում, ինչպես նաև ծաղիկներ դրել Եղբայրական հուշահամալիրին, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---