Աուդրոնյուս Աժուբալիս. Անհրաժեշտ է ակտիվացնել Հարավային Կովկասի երկրների կապերը ԵՄ-ի հետ![]() 24 մայիսի 2011 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը հանդես է եկել Հարավային Կովկասի երկրների հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման օգտին: Նման նախաձեռնության նա հանդես է եկել ԵՄ արտաքին գործերի խորհրդում, որն անցնում էր Բրյուսելում, ասվում է Լիտվայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Հարկավոր է բանակցություններ սկսել Ադրբեջանի ու Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: Որպես դրական օրինակ նա բերել է ԵՄ համագործակցությունը Վրաստանի հետ, որի հետ մարտի 1-ից գործում է մուտքի արտոնագրերի տրամադրման պարզեցված ռեժիմն ու ռեադմիսիսան: Նա նշել է, որ ԵՄ-ն ու Վրաստանը պետք է ջանքեր գործադերն, որպեսզի մինչ տարեվերջ բանակցություններ սկսվեն առևտրի ազատ գոտու մասին: Լիտվայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել առավել սերտ համագործակցել ԵՄ անդամ պետությունների հետ երրորդ երկրներում՝ տեղեկատվության փոխանակման և վերլուծության նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |