Վահագն Մելիքյանը իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի Թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը (նստավայրը` Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի Թագավոր Նորին Արքայական Մեծություն Համադ բին Իսա Ալ Խալիֆային:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում դեսպան Մելիքյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Թագավորին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բահրեյնյան հարաբերությունների զարգացման, միջազգային կառույցներում համագործակցության, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շրջանակ: Կարեւորվել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու փոխադարձ այցերի ակտիվացումը:

Թագավորն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:Բացի պաշտոնական հանդիպումներից, դեսպանը հանդիպել է նաեւ Բահրեյնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---