ԱՄՆ-ում բացահայտվել է հանցավոր խումբ, որի մեջ մտել են հայեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ դաշնային մարմինները Արևմտյան Վիրջինա նահանգում ձերբակալել են Ռուսաստանից երեք եկվորների, որոնցից երկուսը հայեր են: Ինչպես հաղորդել է տեղի WSAZ NewsChannel 3 հեռուստաալիքը, մեջբերելով դաշնային դատախազ Բուտ Գուիդվինին, ձերբակալվածներին կասկածում են բժշկական ապահովագրության հետ կապված խարդախության մեջ:

Հանցավոր խումբը, որի մեջ մտել են Իգոր Շևչուկը, Արսեն Բեջանյանը և Սարգիս Թադևոսյանը, գործելով Չարլսթոն քաղաքում, մտադրվել են ստանալ մի քանի միլիոն դոլար բժշկական պահովագրական վճարներ ստանալու կեղծ հայցերով: Այդ նպատակով նրանք Չարլսթոն քաղաքում վարձակալել են գրասենյակ և ստեղծել մի քանի կեղծ ընկերություններ, որոնց հաշվին կեղծ ապահովագրական հայցերով պետք է փոխանցվեր 4 միլիոն դոլար: «Մենք նրանց ժամանակին ենք բռնել, այնպես որ փողերը չեն ընկել վատ տղաների ձեռքը»,- ասել է Գուդվինը:

Դատավորը հրաժարվել է բաց թողնել նրանց գրավի դիմաց երկրից մեկնելու ռիսկի հետ կապված, հաղորդում է «Օբոզրեվատելը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---