Հունիսի 6-ին Ահմադինեժադը ժամանելու է Հայաստան28 մայիսի 2011 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահադինեժադը հունիսի 6-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան: Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, այցի ընթացքում քննարկվելու են Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման հարցերը: Այցի ընթացքում նախատեսվում է Իրանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձնանց հետ: Այցից առաջ Թեհրանում մայիսի 29-30-ը կայանալու է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստը, որտեղ ամփոփվելու են նախկին նիստի արդյունքները, որը կայացել է 2010-ի հունվարի 27-ին Երևանում, դիտարկվելու են ապագայի պլանները և հեռանկարները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |