Հայաստանն ու Սիրիան համաձայնագիր կստորագրեն դիպլոմների փոխճանաչման մասին31 մայիսի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ բարձրագույն կրթության նորանշանակ նախարար դոկտոր Աբդ ալ-Ռազակ Շեյխ Իսայի հետ: Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ դեսպանն անդրադարձել է հայ-սիրիական համագործակցությանը կրթության եւ գիտության ասպարեզում` նշելով, որ անցած տարիներին ՀՀ-ՍԱՀ կրթության բնագավառում համագործակցության մասին ստորագրված գործնական ծրագրի շրջանակներում երկու երկրների միջեւ տեղի է ունեցել ակտիվ համագործակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ դիպլոմների փոխճանաչման մասին համաձայնագրի ստորագրման, կրթության եւ գիտության ոլորտում հետագա համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ Դամասկոսի համալսարանի մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորող հայ ուսանողների ուսման հետ կապված խնդիրները: Այնուհետեւ քննարկվել է նախարարի այցի հնարավորությունը Երեւան ՀՀ ուսումնական համակարգի հետ ծանոթանալու, ինչպես նաեւ 2011-2014 թթ. նոր գործնական ծրագիրը ստորագրելու համար, ինչը նա ընդունել է գոհունակությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |