ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են կառույցի օրակարգային կարևորություն ներկայացնող հարցեր31 մայիսի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Մինսկում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նախարարների խորհուրդը մեկնարկեց նեղ կազմով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ: Արտգործնախարարները նիստի ընթացքում քննարկեցին կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համակարգման նպատակով իրականացվող աշխատանքները, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցությանը, ՀԱՊԿ գործունեությանն առնչվող այլ խնդիրներ: ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Հավաքական Անվտանգության Խորհրդի 2010թ. դեկտեմբերյան որոշումների իրականացման ընթացքը, անդրադարձան միջազգային իրադրության զարգացումներին, ինչպես նաեւ ՀԱՊԿ շրջանակներում գործող համակարգման մեխանիզմների գործունեությունը: Նախարարական խորհրդի օրակարգում էին նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությանն առնչվող հարցերը, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման ծրագրի նախագիծը: Նախարարական խորհրդից հետո, ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ընդունեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |