Թբիլիսիում կայացավ ավանդական «Վարդատոնը»` նվիրված հայ աշուղ Սայաթ-Նովային![]() 1 հունիսի 2011 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Թբիլիսիում կայացավ ավանդական «Վարդատոնը»` նվիրված հայ աշուղ Սայաթ-Նովային: Ըստ ավանդույթի, որին Թիֆլիսում 1914 թվականին սկիզբ է տվել բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հետ միասին, մայիսի վերջին կիրակի օրը Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ տեղի է ունենում վարդերի տոնը` նվիրված Սայաթ-Նովային: Եվ կրկին անվանի աշուղ, փիլիսոփա և երաժիշտ Սայաթ-Նովայի անմար հիշատակին հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ: Ինչպես և նախորդ տարիներին, «Վարդատոնի» հանդիսավոր մասը բացեցին Լևոն Չիդիլյանն ու Մարթա Գալոյանը: Այնուհետև ելույթ ունեցան Վրաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Ցխադաձեն, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Մանուկյանը, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, Վրաստանի «Կամուրջ» և «Վերնատուն» հայկական գրական միությունների նախագահներ Գևորգ Սնխչյանն ու Անահիտ Բոստանջյանը: Տոնն իրենց ելույթներով զարդարեցին Երևանի աշուղական երգի համույթը` պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, Սվետլանա Երիցյանի «Ջեյրան» պարի համույթը, երգիչ և դերասան Հենրիկ Պետրոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |