Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար սկսել է լույս տեսնել «Փարոս» ամսագիրը

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսել է հրատարակվել «Փարոս» ամսագիրն ազգային փոքրամասնությունների համար, որը լույս է տեսնելու հայերեն, հունարեն, բուլղարերեն և ասորերեն լեզուներով: Թուրքիայում ամսագիր չկար ազգային փոքրամասնությունների համար: Տվյալ պահին մենք առաջինն ենք այդ դաշտում: Թուրքիան փոխվում է, և ազգային փոքրամասնությունները ողջ աշխարհում դառնում են նոր ուժ: Հավատում եմ, որ «Փարոսը» ծառայելու է հենց այդ նպատակներին, քանի որ թուրքական հասարակությունը ցանկանում է ավելին իմանալ ազգային փոքրամասնությունների մասին»,- ասել է ամսագրի խմբագիր Մայդա Սարիսը:

Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, ամսագրի շնորհանդեսը կաայցել է Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարիգյուլի մասնակցությամբ, որն իր աջակցությունն է հայտնել ազգային փոքրամասնություններին: «Փոքրամասնությունները պետք է դուրս գան մեկուսացումից»,- ասել է Մայդա Սարիսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---