Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Արցախում ավանդաբար նշվում է այս պայծառ ու հրաշալի տոնը: Եվ դա պատահական չէ, քանի որ երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ: Ընտանիքն ու երեխան միշտ սրբություն են եղել հայ մարդու համար: Այսօր էլ մեր պետությունն ու հասարակությունը անում են հնարավորը երեխաներին ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատելու, նրանց համար ապահով ու բարեկեցիկ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. մեծացնել առողջ, կրթված ու զարգացած, ժամանակին համընթաց քայլող սերունդ: Երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր ուրախությունն ու հպարտությունը, և մենք այսուհետ էլ կշարունակենք աշխատել նրանց կարիքները հոգալու, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի բոլոր երեխաներին և մաղթում խաղաղ, ուրախ ու անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն ու հաջողություններ միշտ և ամենուր»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---