Դավիթ Բակրաձե. ԱՄՆ-ը պետք է տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում 1 հունիսի 2011 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ադեկվատ տեղեկացված լինեն այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեն` մեկնաբանելով Հռոմում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի առաջիկա հանդիպումը: Բակրաձեի խոսքով, ԱՄՆ-ը Վրաստանի գլխավոր միջազգային դաշնակիցն է, և երկրում շատ բան է կախված Միացյալ Նահանգների հաստատուն դիրքորոշումից և աջակցությունից: «Առաջին հերթին դա վերաբերում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի չճանաչմանը, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարներին: Ուստի մեզ համար որոշիչ նշանակություն ունի, որպեսզի ԱՄՆ վարչակազմն ադեկվատ կերպով տեղեկացված լինի այն ամենի մասին, ինչ կատարվում է Վրաստանում, բոլոր այն ռիսկերի մասին, որոնք գոյություն ունեն, մեր հայացքների մասին, թե ինչպես ենք մենք պատրաստվում շարունակել երկրի զարգացումը»,- ասել է Բակրաձեն, հաղորդում է Գրուզիա Օնլայնը: Բայդենի և Սահակաշվիլիի հանդիպումը Հռոմում կկայանա հունիսի 2-ին Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |