Թուրքիան մեծ հույսեր է կապում Կազանում կայանալիք Սարգսյան - Ալիև հանդիպման հետ![]() 2 հունիսի 2011 - 21:17 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան բարձր արդյունքներ է ակնկալում Կազանում կայանալիք Սարգսյան - Ալիև հանդիպումից»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիչը: «Մենք պատրաստ ենք ուժերի ներածի չափով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ գործընթացին` Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ պահանջվում է հիմնախնդրի լուծման համար»,- նշել է նա: Դեսպանն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց պետք է լուծված լիներ, սակայն այդ գործընթացը երկարաձգվում է. «Ժամանակի ընթացքում հատնում է նաև մարդկանց համբերությունը», հաղորդում է ԱՊԱ-ն: Հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի հերթական հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս հանդիպման հետ որոշակի հույսեր են կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդունած Դովիլի հայտարարության առնչությամբ, որով նրանք միանշանակ հասկացրին, որ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: «(Ղարաբաղյան հակամարտության) հետագա հետաձգումը միայն կասկածի տակ կդնի համաձայնություն ձեռք բերելուն կողմերի հավատարմությունը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |