Ադրբեջանը մերձճակատային գոտում տանկային զորավարժություններ է անցկացրել

Ադրբեջանը մերձճակատային գոտում տանկային զորավարժություններ է անցկացրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը տանկային զորամասի զորավարժություններ է անցկացրել մերձճակատային գոտում: Ինչպես հաղորդում է Trend-ը, T-72M տանկերի զորավարժություններն անցկացվել են Բեյլագանի շրջանում:

Զորավարժությունների ընթացքում օգտագործված տանկերը զինված են նորագույն սարքավորումներով, այդ թվում` գիշերային տեսանելիության սարքերով: Զորավարժություններում նաև Ադրբեջանում պատրաստված զանազան խոշոր տրամաչափի զենք է օգտագործվել:

Բեյլագանի զորամաս են այցելել պաշտպանության նախարարության, ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ և պատգամավորներ: Պատվիրակությունը ծանոթացել է ճակատի գծի մակետին և տեղեկացվել ադրբեջանական բանակի դիրքերի մասին: Զորամասում կայացավ նաև անցկացված զորավարժությունների տեսահոլովակի ցուցադրություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---