ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Երեւանում գնտվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Ռայներ Ֆայսթը Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ հայ զինծառայողների մասնակցության հարցը միջազգային խաղաղարար գործողություններին Բալկաններում: Ինչպես հայտնել է լրագրողներին Ռ.Ֆայսթը, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու խաղաղարար գործողություններին Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում: Նրա խոսքերով, այդ հարցը ավելի կոնկրետ լուծում կստանա ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի ղեկավարաների կողմից: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ավելի վաղ արված հայտարարության համաձայն, հայ զինծառայողների կողմից խաղաղարար գործունեության կատարումը նախատեսվում է հուլիսի 1-ից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---