ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՎ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ»` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - 30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օգոստոսի 29-ին ելեույթ ունենալով Նյու-Յորքում անցկացվող կրոնական «Հազարամյակի գագաթնաժողովում», հայտարարել է 1915 թվականի հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության մասին:

Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ եթե համաշխարհային հանրությունը ժամանակին իր վերաբերմունքը արտահայտեր Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի բնաջնջման կապակցությամբ, ապա Հիտլերը, պաստրաստվելով իրականացնել 6 մլն հրեաների ոչնչացումը, չէր ասի. «Ո՞վ է այսօր հիշում հայերին»:

«85 տարի անց Հայաստանը դեռեւս սպասում է 1915 թվականի հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, որը կնշանակի արդարության հաղթանակ աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում` թուրքերի համար», - ասել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը: --0--
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---