ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Այսօր Պրահայի Սուրբ Լյուդմիլա կաթոլիկ եկեղեցում, ինչպես նաեւ չեխական Զնոյմո քաղաքում կմատուցվի պատարագ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Այսօր նաեւ, ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը համաեվրոպական «Օրեր» ամսագրում, Չեխիայի կինոթատրոններում կցուցադրվի Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Ապրիլի 25-ին Պրահայի Սբ.Սալվադոր եկեղեցում կկայանա դասական երաժշտության համերգ «Հայաստան` ցավի եւ հույսի երկիր» խորագրով, որի ամբողջ հասույթը կհատկացվի Գյումրիի ծերերի եւ հիվանդների հիմնադրամին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---