ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՏՐՈՒՄ ԵՆ ԿՈՎԿԱՍՑԻՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայում վերջին մի քանի օրվա ընթացքում գտնվել է երկու տղամարդու գլուխ: Առաջինը գտնվել է քաղաքի Արեւելյան մարզում` Կրասնոյարսկի փողոցի վրա գտնվող տան բակում: Պոլիէթիլային տոպրակում փաթաթված այն դրված է եղել սեղանիկի վրա: Սպանվածը մոտավորապես 30-35 տարեկան է, մազերը սեւ են, արտաքինը հիշեցնում է կովկասցու: Տղամարդու մահը վրա է հասել գլուխը գտնվելուց մոտավորապես մեկ օր առաջ: Երկրորդ գլուխը գտել են այսօր առավոտյան նույպես Արեւելյան մարզում, Ալթայի փողոցի վրա գտնվող տան մոտ: Այն գտնվել է աղբի կոնտեյներում: Երկրորդ սպանվածի արտաքինը զարմանալիորեն նման է առաջինին` կովկասյան արտաքին, սեւ մազեր, մոտավորապես 40 տարեկան: Նա նույնպես մահացել է մեկ օր առաջ: Մոսկվաի ՆԳՊՎ-ում «Ուտռո» գործակալությանը տեղեկացրել են, որ սպանվածների մարմիններն առայժմ չեն գտնվել: Քննիչներն աշխատում են պարզել նրանց իսկությունը, ինչպես նաեւ փնտրվում են այդ հանցագործությունը կատարողները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---